Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խատիսյանի մեռելապսակները

Խատիսյանի  մեռելապսակները
16.09.2016 | 09:58

Կոնստանտին Խատիսյանը ոչ միայն անվանի դաշնակցական էր, այլև Բաքվի հայ մտավորականների պարագլուխը: Մասնագիտությամբ ճարտարագետ` նա հիմնել էր նավթարդյունաբերական մեքենաշինական սեփական գործարան, նավթահորերի սեփականատեր էր և խիստ ունևոր մարդ: Բայց հարուստ, որը հոգ էր տանում Բաքվում ժողովված հայ գրողների, արվեստագետների, դերասանների, լրագրողների և առհասարակ մտավոր մշակների մասին: Այդ նպատակով 1906 թ. ստեղծել էր «Բաքվի հայոց մշակութային միությունը», որն ահռելի դերակատարություն ուներ բաքվահայոց կյանքում:


Կ. Խատիսյանը բնիկ թիֆլիսցի էր, հայրը պետական բարձրաստիճան պաշտոնյա էր, մայրը` հասարակական գործիչ ու բարերար, իսկ եղբայր Ալեքսանդրը Թիֆլիսի քաղաքագլուխն էր ու դաշնակցության ականավոր դեմքերից մեկը: Եվ բնական է, որ երբ 1913 թ., 49 տարեկան հասակում Կոնստանտինը վախճանվեց, նրան հուղարկավորեցին Թիֆլիսում:
Թիֆլիսահայերն ունեին մի եղկելի բարքային սովորություն` կենդանության օրոք տիրություն չէին անում կիսաքաղց, ծայրը ծայրին հազիվ հասցնող մտավորականներին, բայց հենց նրանց արժանացնում էին հանդիսավոր, ամպագոռգոռ թաղումների: Ընդ որում, այս կամ այն հանգուցյալի «արժեքը» չափվում էր… պսակների քանակով: Դրանք լինում էին երեք տեսակի` ծաղկե, արծաթե ու հազվադեպ` ոսկե: Ամենաճոխ հուղարկավորության արժանացել էր «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունին` 420 պսակ:


Կոնստանտին Խատիսյանի համար, ծաղկեպսակներից զատ, բերել էին ութ արծաթե պսակ, որոնք պիտի վաճառվեին, իսկ գումարը տրամադրվեր Խաչատուր Աբովյանի հուշարձան կանգնեցնելու համար: Հուղարկավորությունից հետո այդ ութ պսակները ի պահ հանձնվեցին Վանքի բակում գտնվող Ավետիս Ղուկասյանի թանգարանին: Սակայն հաջորդ առավոտյան պարզվեց, որ թանգարանի պատուհաններից մեկի ներքնամասը քանդել, երկաթյա ճաղերն ու ցանցը պոկել և պսակները գողացել էին… Ձերբակալվեցին տպարանի երկու բանվոր ու Վանքի ժամկոչներից մեկը:
Կոստյայի հացի մեջ աղ չկար:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ